Այսպես կոչված «Սիրիական ազատ բանակի» ղեկավար Ռիադ ալ Ասադը հրամայել է դադարեցնել կառավարական զինված ուժերի դեմ հարձակումները Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) դիտորդների այցի ընթացքում:
Reuters գործակալությանը տված հարցազրույցում նա հայտնել է, որ վարչակարգի (նախագահ Բաշար Ասադի) դեմ ուղղված բոլոր գործողությունները պետք է դադարեցվեն` բացառությամբ ինքնապաշտպանական իրավիճակների:
Արդեն գրեթե մեկ շաբաթ Սիրիայում աշխատող արաբական երկրների փորձագետները, սուդանցի գեներալ Մուհամեդ Ահմեդ Մուսթաֆա ադ Դաբիի ղեկավարությամբ, երկրում մարտ ամսից շարունակվող արյունահեղություններին վերջ դնելու եւ իշխանությունների ու ընդդիմության միջեւ երկխոսության պայմաններ ստեղծելու նպատակ են հետապնդում, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























