Այսօր` դեկտեմբերի 30-ին, գիշերը ժամը 3-ի սահմաններում կրակոցներ են հնչել Արաբկիր համայնքի Ն. Տիգրանյան փողոցում:
NEWS.am-ի տեղեկություններով, մի ջիփ մեքենա մոտեցել է «Բիզի» ավտոլվացման կետին եւ թափով բախվել է ավտոլվացման կետի դռանը: Վարորդը մեքենայով հեռացել է, սակայն որոշ ժամանակ անց վերադարձել եւ սկսել է կրակոցներ արձակել նույն տարածքում գտնվող «Բիզի» տաքսի ծառայության ուղղությամբ: Բարեբախտաբար տուժածներ չկան: Կրակողը փախուստի է դիմել, եւ առայժմ միջադեպի պատճառները հայտնի չեն: Մեր աղբյուրի փոխանցմամբ, կրակողը ցանկացել է վրեժ լուծել:
Ոստիկանությունից հաստատեցին, որ միջադեպ է եղել եւ այժմ քննություն է կատարվում:




























