Իրենք ասում են, եթե դուք ձեռքբերման փաստաթուղթ ունենաք, հարկը ձեզ համար 1,5 տոկոսից իջնելու է 1 տոկոս, իրականում նման բան չկա, որովհետև ինքը քո ներդրած գումարն է հաշվում 1%, իսկ այնտեղ արդեն քո եկամուտներից գանձելու է 10%: Դա գալու է կազմի 3.5%, որը այսօր շատերը չեն պատկերացնում: Այսինքն հարկերը ընդհանուր բարձրացել է։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, կառավարության շենքի դիմաց փոքր ու միջին առևտրականների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց անհատ ձեռներեց Կարինե Գևորգյանը:
«Մյուս կողմից, պարոն վարչապետի բառերով ասեմ, մեզ սարքել են տուգանքի մատերիալ, այսինքն մտցրել են գույքագրման պահանջը, որ իրենք երբ ուզեն, մտնեն տուգանեն։ Մարդը ի վիճակի չէ, իր ամբողջ խանութը հավաքի, ամեն րոպե գույքագրում անի:
Ես իմ շրջապտում ում գիտեմ, կարող եմ ասել, որ շատ մեծ տուգանքներ են արվում, հարձակում է անհատ ձեռներեցների վրա: Խանութների, 99%- վրա շատ խոշոր հարձակումներ են կտարվում, անգամ խանութներ են եղել, որ դիմակներով են մտել, թեպետ չեմ զարմանում, եթե դիմակներով դպրոց են մտել, պարզ է, որ խանութներ կմտնեն: Իսկ դիմակով հարկատուի տարածք մտնելը ամենասխալ բանն է: Ի՞նչ են ուզում ասել, ուզում են ասել՝ վախեցեք մեզանից, թողեք երկիրը լքե՞ք»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել հարկային օրենսգրքում փոփոխությունները, համաձայն որոնց ապրանքի ձեռքբերման փաստաթղթեր չներկայացրած տնտեսվարողների համար կրկնապատկվում է շրջանառության հարկը՝ 5-ից դառնալով 10 տոկոս, իսկ փաստաթղթեր ներկայացնողների համար հակառակը՝ 1,5 տոկոսից նվազում է: Այդ փոփոխություններով նաեւ հստակ պահանջ է դրվել՝ գույքագրել ապրանքը:











