Թուրքիայի հարավ-արեւելյան Դիարբեքիր քաղաքի Դիջլե համալսարանում ոստիկանությունը ռումբ է հայտնաբերել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի Դիջել համալսարանի «Ինժեներական գործ եւ ճարտարապետություն» ֆակուլտետի լսարաններից մեկում հայտնաբերված ռումբի մասին ուսանողներն անմիջապես հայտնել են իրավապահներին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը վնասազերծել է ռումբը եւ կողքը հայտնաբերել շշով բենզին, որը նախատեսված է եղել՝ ռումբի պայթյունից հետո հրդեհ առաջացնելու համար։




























