Վլադիկավկազի ոստիկանությունը դեկտեմբերի 30-ին բաժին է տեղափոխել չարտոնված երթի մի քանի տասնյակ մասնակիցների: Երթը Հարավային Օսիայի նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջիոեւայի ավելի վաղ ձերբակալված հինգ կողմնակիցներին սատարելու նպատակ է հետապնդել:
Ջիոեւայի կողմնակից հինգ տղամարդկանց ոստիկանությունը ձերբակալել է դեկտեմբերի սկզբին: Ջիոեւայի շտաբում նշում են, որ ձերբակալությունները քաղաքական բնույթ ունեն: Հարավային Օսիայի ՆԳՆ-ում հայտնում են, որ հինգ ձերբակալվածներից յուրաքանչյուրը պատասխանատվության է ենթարկվել կամ «հատկապես խոշոր չափերի թմրամիջոցներ պահելու», կամ «զենքի ապօրինի շրջանառության» հոդվածով:
Ակցիայի մասնակիցները հավաքվել են Վլադիկավկազի կենտրոնում եւ կենտրոնական հանրախանութի մոտով ընթացել դեպի հետաքննական մեկուսարան: Նրանց բոլորին ձերբակալել են չարտոնված ցույցին մասնակցելու համար:
«ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի փոխանցմամբ` ոստիկանության բաժանմունք է տեղափոխվել մոտավորապես 40 մարդ:




























