Գիտնականները ուսումնասիրում են, թե ինչպես են կենդանիներն արձագանքում խուտուտին, հաղորդում է «BBC»-ն:

Մեծ Բրիտանիայի Քենթի դքսության վայրի բնության զբոսայգում գտնվող կապիկների հատվածի ավագ վերահսկիչ Ֆիլ Ռիջիսը տեսանյութում բացատրում է, թե ինչպես է Էմմի անունով գորիլան արձագանքում, երբ իրեն խուտուտ են տալիս:

Մարդանման կապիկների վարքագծի ուսումնասիրությունը գիտնականներին հիմք է տվել պնդել, որ մարդկային ծիծաղն առաջացել է 10 -16 մլն տարի առաջ:

Հետազոտողները կատարել են 22  փոքրիկ կապիկների եւ երեք երեխաների ավելի քան 800 ակուստիկ  ձայնագրություն:

Վերլուծելով մարդկային ծիծաղի եւ կապիկների արձակած ձայների միջեւ տարբերությունը, գիտնականները եկել են այն եզրակացության, որ ծիծաղը, ամենայն հավանականությամբ, զարգացել է մարդու եւ կապիկի վերջին ընդհանուր նախապապի մոտ:

Մեկ այլ տեսանյութում  Վաշինգտոնի համալսարանից Յակ Պանկսեպը ցույց է տալիս,  թե ինչպես են առնետները խուտուտի ժամանակ ավելի բարձր ձայն անում:

Պորտսմուտի համալսարանի թիմն էլ փորձել է ուսումնասիրել, թե ինչպես են շատ կենդանիներ, այդ թվում բվեճները, արձագանքում խուտուտին: