2020-2022 թվականներին պետությունը տրամադրել էր 190 միլիոն դրամ դրամաշնորհ ՏՏ ոլորտի ընկերություններին, մինչդեռ այդ ընկերություններից չորսը լուծարված էր: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Այսինքն այդ ժամանակ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը  տվել էր չորս ընկերության դրամաշնորհային գումար, որոնք չկան, լուծարված են, մյուսներն էլ լուծարման գործընթացի մեջ են եղել։

Հիմա ես ուզում եմ հասկանալ, այդ 190 միլիոն դրամի հետքերով գնացել եք և ինչու՞ են լուծարված ընկերություններին գումարներ տրամադրվել»: