Այսօր՝ ապրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Հարությունյանը Երևան-Երասխ ավտոճանապահի Մասիսի վարչական տարածքում վթարի վայրում ծառայություն կատարելիս է լինում, երբ 2 քաղաքացի մոտենում են ու հայտնում, որ մի երիտասարդ աղջիկ վթարի վայրից մոտ 300 մետր հեռավորության վրա գտնվող կամրջից փորձում է իրեն ցած նետել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Նա վազելով մոտեցել է կամրջին և հենց կամրջի վտանգավոր եզրագիծն անցած երիտասարդ աղջկան կարողացել է փրկել՝ բռնելով նրա հագուստից ու դուրս բերել անվտանգ վայր: