Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ընթացքում զոհված անչափահասների թիվը հասել է 622-ի, հայտնում են Ուկրաինայի անչափահասների դատախազները։

Ընդհանուր առմամբ, նրանց տվյալների համաձայն, պատերազմի հետևանքով տուժել է ավելի քան 2546 երեխա. 622 երեխա մահացել է, իսկ ավելի քան 1924-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

Ամենամեծ թվով երեխաներ տուժել են Դոնեցկի, Խարկովի, Խերսոնի, Դնեպրոպետրովսկի, Կիևի, Զապորոժիեի, Նիկոլաևի և Սումիի մարզերում։