Իրանի արտաքին գործերի նախարարությունը ցանկանում է ԱՄՆ-ի պատրաստակամությունը տեսնել Օմանում անուղղակի բանակցություններում՝ արդար և իրատեսական համաձայնության հասնելու համար։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Արտաքին գործերի նախարար [Աբբաս] Արաղչին և նրան ուղեկցող պատվիրակությունը ժամանել են Մասկատ՝ մասնակցելու իրանա-ամերիկյան բանակցությունների երրորդ փուլին, որոնք միջնորդվում են Օմանի արտաքին գործերի նախարարի կողմից: Մենք վճռականորեն տրամադրված ենք պաշտպանել Իրանի ժողովրդի միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման օրինական և արդար իրավունքները, և միևնույն ժամանակ պատրաստ ենք ձեռնարկել ողջամիտ քայլեր՝ մեր միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթի վերաբերյալ երաշխիքներ տրամադրելու համար: Իրանի ժողովրդի դեմ կիրառվող անօրինական և անմարդկային պատժամիջոցների օբյեկտիվ և արագ վերացումը մեզ համար առաջնահերթություն է: Մնում է տեսնել, թե որքան լուրջ է մյուս կողմը և արդյոք պատրաստ է արդար և իրատեսական համաձայնագրի», - գրել է Էսմայիլ Բաղային X-ում:




























