Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաջորդ ամիս կայցելի Ադրբեջան։

Ինչպես հաղորդում է A Haber հեռուստաալիքը, Թուրքիայի ղեկավարի մայիս ամսվա աշխատանքային ծրագրում ներառված է Ադրբեջան կատարելիք այցը։

Բացի այդ, ապրիլի 29-ին Էրդողանը կմեկնի Իտալիա՝ մասնակցելու IV միջկառավարական գագաթնաժողովին։ Մայիսի 3-ին նա կմասնակցի TEKNOFEST տեխնոլոգիական փառատոնին, որը կանցկացվի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում։ Թուրքիայի նախագահը, ինչպես սպասվում է, հունիսին կայցելի ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն։