Ռուսաստանի օդադեսանտային զորքերի ստորաբաժանումները 2012-ին կմասնակցեն մի քանի խոշոր վարժանքների, այդ թվում ԱՄՆ-ում, Հայաստանում եւ Տաջիկստանում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ՕԴԶ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Շամանովը:

Նրա խոսքով, հաջորդ տարի դեսանտային զորքերի մասնակցությունը միջազգային վարժանքներին ընդլայնվելու է:

Շամանովը, խոսելով Հայաստանի մասին, նկատի ուներ ՀԱՊԿ Արագ արձագանքման ուժերի օպերատիվ-տակտիկական վարժանքները, որոնք կայանալու են 2012թ. սեպտեմբերին: