Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ֆուտբոլ է խաղացել, տեղեկացրել է Mehr-ը։

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի ղեկավարի մասնակցությամբ հանդիպումը կայացել է Աշխատանքի շաբաթվա կապակցությամբ։

«Մասուդ Պեզեշքիանը մասնակցել է իրանցի աշխատողների հետ ֆուտբոլային ընկերական հանդիպմանը՝ հարգանքի տուրք մատուցելով երկրի աշխատասեր աշխատուժին»,- նշել է Mehr-ը։