Երեւանում ընթանում է «Անասնաբույժների միջազգային օրվան» նվիրված միջոցառում։
Անասնաբույժի միջազգային օրը նշվում է 2001 թվականից՝ ըստ Անասնաբուժության համաշխարհային ասոցիացիայի (WVA) նախաձեռնության։ Այս օրը նպատակ ունի ընդգծել անասնաբույժների կարևոր դերը ոչ միայն կենդանիների առողջության պահպանման, այլև սննդամթերքի անվտանգության ապահովման գործում։ Իսկ 2022 թվականից սկսած՝ ՀՀ կառավարության որոշմամբ այն պաշտոնապես նշվում է յուրաքանչյուր տարվա ապրիլի վերջին ուրբաթ օրը։
Միջոցառմանը իրենց մասնակցությունը կունենան և ելույթով հանդես կգան ՀՀ էկոնոմիկայի նախարարը, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային գործընկեր կազմակերպությունների ղեկավարներ։
Նշենք, որ այս տարի միջոցառումը կազմակերպվել է Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի աջակցությամբ:











