Իրանի հարավային Հորմոզգան նահանգում շաբաթ կեսօրին պայթյուն է որոտացել, տեղեկացրել է Mehr-ը։ Պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը մոտ 12:30-ին Շահիդ Ռաջայի նավահանգստում:

Անմիջապես դեպքի վայր են մեկնել արագ արձագանքման խմբերը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի վայրը եղել է գրասենյակային շենքը։

Աղբյուրները հայտնել են, որ Շահիդ Ռաջայի նավահանգստում անհայտ պատճառներով պայթել է վառելիքի բաքը: Նավահանգստի գործունեությունը ներկայում դադարեցված է, որպեսզի անվտանգության ուժերին եւ փրկարարներին հնարավորություն տրվի արագ վերահսկել իրավիճակը:

Միջադեպի հետեւանքով վիրավորների եւ զոհերի թվի մասին ստույգ տեղեկություն դեռ չկա։ Կադրերը ցույց են տալիս Իրանի հարավում գտնվող Բանդար Աբաս նավահանգստային քաղաքում տեղի ունեցած հզոր պայթյունի ավերածությունների չափը։