Շաբաթ կեսօրին Իրանի հարավային Հորմոզգան նահանգում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ, տեղեկացրել է Mehr-ը։
Ըստ լրատվամիջոցի՝ զոհերի ստույգ թիվը դեռեւս հայտնի չէ։
Ինչպես հաղորդել է Tasnim-ը, պայթյունն ամբողջությամբ ավերել է մեկ շինություն, վնասել բազմաթիվ մեքենաներ։
Լրատվամիջոցը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել Բանդար Աբաս քաղաքի մոտ գտնվող Շահիդ Ռաջայի նավահանգստում։



























