Լիբիայի տապալված եւ սպանված առաջնորդ Մուամար Քադաֆիի որդու` Սեյֆ ալ-Իսլամի դատավարությունը կարող է սկսվել արդեն հունվարին:

Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», ալ-Իսլամի գործով երկու դատական գործընթաց է լինելու, մեկով նրան դատելու են կոռուպցիայի, մյուսով` մնացած քրեական գործերով:

Միեւնույն ժամանակ իրավապաշտպանները մտահոգություն են հայտնում Սեյֆ ալ-իսլամի պահման պայմանների վերաբերյալ: Նրա մոտ փաստաբան չեն թողնում: Իշխանությունները պնդում են, որ հարցաքննությունը դեռ չի ավարտվել: