Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը հրամայել է հետաքննություն սկսել շաբաթ օրը Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, հաղորդում է Mehr-ը։

Խորին ափսոսանք և կարեկցանք հայտնելով հարավային Հորմոզգան նահանգում տեղի ունեցած միջադեպի զոհերին՝ նախագահ Փեզեշկիանը հրամայել է հետաքննություն սկսել իրավիճակի և միջադեպի պատճառների վերաբերյալ։

Նա արագ ապաքինում է մաղթել սարսափելի պայթյունի հետևանքով վիրավորվածներին։

Շաբաթ օրն Իրանի հարավային Հորմոզգան նահանգում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մի քանի մարդ է զոհվել։

Նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ։

Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 12:30-ին Շահիդ Ռաջայի նավահանգստում։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել արագ արձագանքման խմբեր։

Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել վարչական շենքում։ Աղբյուրները հայտնում են, որ Շահիդ Ռաջայի նավահանգստում վառելիքի բաք է պայթել անհայտ պատճառներով: Պայթյունի հետևանքով վիրավորվել է առնվազն 516 մարդ։