Թուրինի Օլիմպիական խաղերի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն հունվարին կմասնակցի Շեֆիլդում կայանալիք գեղասահքի Եվրոպայի առաջնությանը: Երկու տարի միջազգային մրցումների չմասնակցած Պլյուշչենկոն ստացել է Չմշկասահորդների միջազգային միության թույլտվությունը:
Նախորդ երկու առաջնությունները Պլյուշչենկոն բաց էր թողել` հայտարարելով, թե ավարտում է մարզական կարիերան: Սակայն Սարանսկում կայացած Ռուսաստանի առաջնությունում Պլյուշչենկոն դուրս եկավ ասպարեզ եւ 9-րդ անգամ նվաճեց երկրի չեմպիոնի տիտղոսը: Պլյուշչենկոյի նպատակը 2014թ. Սոչիի Օլիմպիական խաղերին մասնակցելն է:




























