Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը վստահ է, որ ադրբեջանական զորքերը կլքեն օկուպացված տարածքները սահմանազատումից հետո: Այսօր՝ ապրիլի 26-ին, լրագրողների հետ զրույցում Ղուկասյանը նշեց, որ որեւէ ժամկետ նշել չի կարող:

«Ինչ վերաբերում է օկուպացված տարածքներին, սահմանազատումը երբ որ կհասնի այստեղ, վստահաբար իրենք պետք է վերադառնան այնտեղ, որտեղ սահմանազատումը կիրականացվի։ Այսինքն չեմ կարծում, որ այլընտրանք կարող է լինել», - ասաց նա։

Պատասխանելով լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք նա վստահ է, որ ադրբեջանական զորքերը կվերադառնան իրենց դիրքեր՝ նա շեշտեց․ «Չեն կարող չվերադառնալ, որովհետեւ սահմանազատումը իրենից ենթադրում է այն բաժանարար գիծը, որը կողմերը պետք է ընդունեն որպես սահման։ Տրամաբանորեն այդպես էլ պետք է լինի»։