Axios-ի փոխանցմամբ՝ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ բանակցությունների երրորդ փուլը տևել է ավելի քան չորս ժամ և ներառել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղղակի և անուղղակի շփումներ։
Պաշտոնյան ասել է, որ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Եվրոպայում հաջորդ շաբաթ։
«ԱՄՆ-ի և Իրանի միջև այսօրվա բանակցությունները բացահայտեցին փոխադարձ հարգանքի և երկարաժամկետ պարտավորության վրա հիմնված համաձայնության հասնելու ընդհանուր ցանկությունը։ Քննարկվել են բոլոր հիմնական սկզբունքները, նպատակները և տեխնիկական հարցերը», - ասել է Օմանի արտաքին գործերի նախարարը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իր հերթին, հայտարարել է, որ գոհ է բանակցությունների ընթացքից և տեմպից և ընդգծեց, որ երկու կողմերն էլ լուրջ են տրամադրված։
Նա նշել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը մի քանի անգամ գրավոր դիրքորոշումներ են փոխանակել։
«Որոշ անհամաձայնություններ լուրջ են, որոշները՝ ոչ այնքան։ Հուսով եմ՝ համաձայնության կհասնեմ, բայց դեռ զգույշ եմ», - ավելացրել է Արաղչին։





























