Անցյալ շաբաթ հարավկորեացի զինվորը միջկորեական սահմանում գնդացրից պատահաբար կրակ է բացել Հյուսիսային Կորեայի ուղղությամբ, ինչի հետևանքով զինվորականները եթեր են դուրս եկել՝ Հյուսիսային Կորեային կատարված սխալի մասին տեղեկացնելու համար, հաղորդում է Yonhap-ը՝ հղում անելով բանակի հայտարարությանը։

Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան ժամը 6-ի սահմաններում, երբ զինվորը սխալմամբ մեկ կրակոց է արձակել K6 ծանր գնդացրից՝ Սեուլից մոտ 70 կիլոմետր հյուսիս գտնվող Չորվոն շրջանի ապառազմականացված գոտու պահակակետից, հայտնել են պաշտոնյաները։

Պաշտոնյաները տեղեկացրել են, որ Հարավային Կորեայի զինվորականներն անմիջապես ուղիղ եթերում տեղեկացրել են Հյուսիսային Կորեային միջադեպի մասին՝ հավելելով, որ իրենց կարծիքով, արկը չի հասել հյուսիսային կողմ, քանի որ անցել է ամրացված դռան միջով, ինչը, հավանաբար, դանդաղեցրել է դրա անկումը։

Հարավային Կորեայի զինվորականները հայտարարել են, որ առայժմ Հյուսիսային Կորեայի ռազմական ակտիվության որևէ անսովոր նշան չեն հայտնաբերել։