Այսօր՝ ապրիլի լույս 27-ի գիշերը, Նիժնի Նովգորոդի մարզում հրդեհ է բռնկվել կոշտ կենցաղային թափոնների աղբավայրում։ Հրդեհի տարածքը կազմում է 20 հազար քառակուսի մետր։ Այս մասին հայտնել է Գորոդեցկի քաղաքային շրջանի ղեկավար Ալեքսանդր Մուդրովը, տեղեկացնում է «Коммерсантъ»-ը։
«Հիմա չեմ ուզում նշել հրդեհի հավանական պատճառները՝ սխալ մեկնաբանություններից խուսափելու համար», - գրել է Մուդրովը Telegram ալիքում։
Ըստ նրա կրակը չի տարածվում։ Հրշեջ ծառայությունները տեղում աշխատում են՝ օգտագործելով տարածաշրջանային աղբավայրի օպերատոր «Սիտիմատիկ Նիժնի Նովգորոդ»-ի սարքավորումները։
Հրդեհը վերահսկելու համար ստեղծվել է քաղաքային շտաբ։ Դեպքի հանգամանքները պարզելու համար կիրականացվի քննություն։ Նիժնի Նովգորոդի մարզի դատախազությունը կազմակերպում է օպերատորի կողմից թափոնների վերաբերյալ օրենսդրության պահպանման ստուգում: Դրա արդյունքների հիման վրա կարող են ձեռնարկվել դատախազական արձագանքման միջոցառումներ։




























