Վանկուվերի ոստիկանությունը X սոցիալական ցանցում տեղեկացրել է, որ փառատոնի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է ինը մարդ։

Միևնույն ժամանակ, գերատեսչությունը վստահ է, որ միջադեպը ահաբեկչական հարձակում չէ։

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան՝ ժամը 20:00-ի սահմաններում։  Արևելյան 41-րդ պողոտայի և Ֆրեյզեր փողոցի մոտակայքում, որտեղ Ֆիլիպիններում Լապու-Լապուի օրը նշելու համար երեկույթ էր անցկացվում, վարորդը մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ։

Ոստիկանությունը հայտնել է, որ վարորդը կալանավորված է։