Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը կիրակի օրը մեկնել է Բանդար Աբբաս՝ Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո փրկարարական աշխատանքներին ծանոթանալու համար, հաղորդում է Mehr-ը։
Շահիդ Ռաջայի նավահանգստում շաբաթ օրը տեղի ունեցած ողբերգական պայթյունի և դրան հաջորդած խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը կիրակի օրը հասել է 28-ի, հայտնել է Իրանի Կարմիր մահիկի կազմակերպության ղեկավար Փիրհոսեյն Քոլիվանդը։
«Ներկայումս հոսպիտալացված է 190 տուժած, որոնցից 20-ը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում», - ասել է Քոլիվանդը։





























