Հրշեջները արձագանքել են Մոսկվայի Վոզդվիժենկա փողոցում գտնվող Ռուսաստանի պետական գրադարանի նկուղում բռնկված հրդեհի մասին ահազանգին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին։
«Հրդեհ է բռնկվել Վոզդվիժենկա փողոցում գտնվող Ռուսաստանի պետական գրադարանի նկուղում, և հրշեջները ժամանել են դեպքի վայր», - ասել է գործակալության աղբյուրը։
Ըստ նրա, հրդեհը դասակարգվում է երկրորդ աստիճանի ծանրության։




























