ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Միրթլ Բիչ հայտնի զբոսաշրջային գոտում շաբաթ երեկոյան տեղի ունեցած զանգվածային հրաձգության հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, ևս 11-ը՝ վիրավորվել են, հայտնում է The New York Post-ը։

Իշխանությունները հայտնել են, որ ոստիկանները «մի քանի անձանց մասնակցությամբ անկարգություններ են նկատել» մոտավորապես ժամը 23:50-ին Նորթ Օուշեն զբոսայգում, և մի մարդ սկսել է կրակել։

Այնուհետև ոստիկանը պատասխան կրակ է բացել և փոխհրաձգության ժամանակ սպանել մեկ տղամարդու, որն ըստ ոստիկանության, մահացել է ստացած վերքերից։

Հրաձգությունը տեղի է ունեցել Ripley's հյուրանոցի մոտ, լողափից ոչ հեռու։։