Ապրիլի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 19։00-ի սահմաններում, Մոնթե Մելքոնյան փողոցի 52 շենքի հարակից հատվածում մի խումբ անձինք լեզվակռիվ են տվել միմյանց հետ, ինչը վերածվել է վիճաբանության, որը դրսևորվել է իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահատ արհամարական վերաբերմունքով, ապա հայհոյանքներով և անպարկեշտ արտահայտություններով համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ ծեծի են ենթարկել միմյանց, որի ժամանակ հնչել է 2 կրակոց, հաղորդում է  Shamshyan.com-ը:

Ստացված տեղեկություններն իրացնելիս՝ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր, որտեղ պարզվել է, որ Երևանի բնակիչ 46-ամյա Ռուբեն Հ․-ն Մոնթե Մելքոնյան փողոցի 50/1 հասցեում գործող «Ինովա» համատիրության տեսագրությունները ջնջել է նշված հասցեի անվտանգության աշխատակիցներ, Երևանի բնակիչներ 41-ամյա Էրիկ Ղ․-ի և 33-ամյա Էդգար Մ․-ի հետ: Նրանց նշված հասցեից տեղափոխվել են ոստիկանության Երևան քաղաքի քրեական վարչություն։

Դեպքի վայրում հայտնաբերվել է արնանման հետքեր և ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և նախաքննությանը ներկայացնելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանությունում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։