Հնդկաստանի հարավ-արեւելքում մոլեգնող հեղեղների պատճառով արդեն 33 մարդ է մահացել: Հարյուրավոր մարդիկ զրկվել են տանիքից:
Ամենաշատը տուժել են Կուդդալոր քաղաքի բնակիչները` Թամիլանդ նահանգի մայրաքաղաք Չեննաիից 170 կմ հեռավորության վրա: Այս քաղաքում 21 մարդ է զոհվել, մյուսները մահացել են Կուդդալորի արվարձաններում եւ Պուդուչերրի շրջանում:




























