«Հեղափոխական ռեկետ» վերնագրով հաղորդումից հետո հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանը մանրամասներ է հայտնել։

Նա, մասնավորապես, նշել է. «Ըստ ինձ հասած տեղեկությունների՝ «Gulf» բենզալցակայանը ՔՊ-ական Խաչատուր Սուքասյանին է պատկանում։ Հիմա արդեն պարզ է, թե ինչպես են նախագծից դուրս ինքնակամ շինություն կառուցել, եթե այս ամենը սովորական քաղաքացի աներ, առաջին իսկ վարկյանին կքանդեին այդ ինքնակամ շինությունը։

Նիկոլ Փաշինյան, սա՞ է ձեր ժողովրդավարությունը, որ ով ինչ ուզի՝ անում է։ Բենզալցակայանների մոնոպոլիա եք ստեղծել՝ 10-ը փակում եք, փոխարենը ձեր սրտի 1000 բենզալցակայան եք բացում։ Գովազդային վահանակները հեռացնում եք և տեղադրում ձեր սրտի գովազդային վահանակները:

Էլ ժողովրդավարությունից չխոսեք, դուք երկիր չեք կառուցում, այլ քանդում և թալանում եք»:

Ավելի վաղ Չախոյանը իր էջի ուղիղ եթերում ներկայացրել էր Նոր Նորքի 4-րդ զանգվածում կառուցվող նոր բենզալցակայանի մասին, որի տարածքում, ըստ նրա, ապօրինի շինություն է կառուցվել:

 

https://www.facebook.com/photo/?fbid=657255123972055&set=pcb.657237993973768