Ֆիլիպինների մոտ 200 բնակիչներ են տուժել հրավառության եւ այլ հրատեխնիկայի արդյունքում:
AP-ի փոխանցմամբ, դեկտեմբերի 21-ից 30-ն առնվազն 197 մարդ է վիրավորվել հրավառությունից, եւս 8-ը` վնասվածքներ են ստացել պատահական գնդակներից:
Ֆիլիպինցիների մեծամասնությունը հավատում է, որ Ամանորը աղմուկով դիմավորելն օգնում է վախեցնել չար ոգիներին եւ անհաջողությանը: Հրավառությամբ եւ օդ կրակելով ֆիլիպինցիները ճանապարհ են դնում բնական աղետների եւ տնտեսական անկայունության տարին:




























