Կարմիր ծովում ստորջրյա հրաբխի ժայթքման արդյունքում նոր կղզի է առաջացել:

Ինչպես հայտնում է «Արգումենտի.ru»-ն, արտառոց երեւույթին հետեւել է NASA-ի արբանյակը, որի լուսանկարները վկայում են, որ հրաբխի ժայթքումը սկսվել է դեկտեմբերի կեսերին, Եմենի արեւմտյան  ափի մոտ: Հրաբխային փոշու ամպը նկատել է եղել դեկտեմբերի 20-ին եւ 22-ին: Դեկտեմեբրի 23-ին Կարմիր ծովում նոր կղզի է առաջացել հրաբխային մնացորդներից:

Այդ փաստը հաստատել են նաեւ ձկնորսները, որոնք դարձել են արտառոց երեւույթի ականատեսը: CNN-ի փոխանցմամբ, լավայի շիթը մոտ 30 մետր է եղել: