Պիրենեյան թերակղզում էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումը պայմանավորված էր Իսպանիայում տեղի ունեցած հազվագյուտ մթնոլորտային երևույթով։ Դրա մասին հայտնել է պորտուգալական էլեկտրացանցի օպերատոր Ren-ը։

Պատճառը «Իսպանիայի ներքին շրջաններում ջերմաստիճանի ծայրահեղ տատանումներն» էին, հաղորդում է Reuters-ը։ Նշվում է, որ պորտուգալական ցանցի աշխատանքը լիովին կարգավորելու համար, ամենայն հավանականությամբ, շուրջ մեկ շաբաթ կպահանջվի: