Չինաստանի Գուանդուն նահանգում տեւական դադարից հետո դեկտեմբերի 31-ին արձանագրվել է H5N1 վարակից` «թռչնագրիպից» մահվան դեպք:

Ինչպես հայտնում է RBC-ն, վկայակոչելով «Սինհուա» գործակալությունը, մահացածը մշտապես ապրել է Շենչժեն քաղաքում եւ զբաղվել է թռչունների բուծմամբ: Նա դեկտեմբերի 21-ին տեղափոխվել էր ուժեղ թոքաբորբի նշաններով, իսկ 10 օր անց մահացել է ներքին օրգանների խնդիրների պատճառով: H5N1 վարակի առկայությունը հաստատվել է դիահերձումից հետո:

H5N1 վարակը մինչ օրս սպանել է 336 մարդու: