Իրանի Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 65-ի: Դրա մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի Հորմոզգան նահանգի նահանգապետ Մոհամմադ Աշուրիին:

Գործակալությունը նշել է նաև, որ հրդեհաշիջման աշխատանքներն ավարտվել են։