Թուրքիայի օդուժի կողմից կոտորած 35 քուրդ գյուղացիների հարազատներին ցավակցություն հայտնելու եկած թուրք քայմաքամը ծեծի է ենթարկվել եւ քարկոծվել գյուղացիների կողմից:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` Ուլուդերեյի շրջանի քայմաքամ Նաիֆ Յավուզը սպանված քուրդ գյուղացիների համար ցավակցություն հայտնելու համար այցելել է Գյուլյազը գյուղ եւ մտել այն վրանը, որտեղ որ սպանվածների հարազատները ընդունում են ցավակցությունները: Սակայն վրանի ներսում նրա վրա հարձակվել են, որից հետո քայմաքամը դուրս է եկել վրանից: Վրանից շատ չհեռացած քայմաքամի վրա մեկ այլ խումբ է հարձակվում` ծեծելով եւ քարկոծելով նրան:
Նշենք, որ դեկտեմբերի 28-ի երեկոյան Թուրքիայի օդուժերին պատկանող F-16 կործանիչները ռմբակոծել են Իրաքից Թուրքիա մաքսանենգ ապրանք ներկրող մի խմբի:
Ռմբակոծության հետեւանքով սպանվել է 35 քուրդ գյուղացի: Անկարան նշել է, թե քաղաքացիական անձանց շփոթել են PKK-ի զինյաների հետ եւ հարվածել նրանց:
Տեսանյութը դիտելու համար սեղմեք այստեղ:




























