Մերձդնեստրի նորընտիր նախագահ Եվգենի Շեվչուկը պաշտոնանկ է արել ավելի քան 80 պաշտոնյաների, ներառյալ կառավարության ողջ կազմը:

Շեվչուկի հրամանով պաշտոնանկ են արվել նաեւ փոխնախարարները, պետական մաքսային կոմիտեի  նախագահը, Տիրասպոլի, Ռիբնիցկիի, Սլոբոձեյսկիի, Գրիգորիոպոլի քաղաքային վարչակազմերի ղեկավարները, նախկին նախագահի ողջ աշխատակազմը, մի ամբողջ շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ: