Ռուսաստանի մայրաքաղաքի իրավապահ մարմինների աշխատակիցները այս պահին շրջապատել են Մոսկվայի տրիումֆալ հրապարակը` ընդդիմության ցույցի սպասումով:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին, հրապարակի մուտքերի մի մասը փակ է, բերվել են ոստիկանության մեծ ուժեր: Տվերսկայա փողոցում մոտ 30-40 ավտոբուս է կանգնած, իսկ յուրաքանչյուր երկու մետրը մեկ ոստիկան է կանգնած:
Թղթակիցը հարցրել էր իրավապահներին` արդյոք հանրահավաք լինելու է, ինչին ի պատասխան ասել էին, որ «տեղյակ չեն»:




























