«Պրոֆմեդիա» մեդիակոնցեռնի նախագահ է կրկին դարձել Ռաֆայել Ակոպովը:

Ինչպես հայտնում է Գազետա.ru-ն, տնօրենների խորհուրդն ընդունել է հոլդինգի նախագահ Յուլիա Սոլովյովայի հրաժարականն ու նրա փոխարեն նշանակել տնօրենների խորհրդի նախագահ Ռաֆայել Ակոպովին:

Մեդիա կոնցեռնի կազմում են ընդգրկված «MTV Ռոսիա» ալիքը, «Ավտոռադիո» եւ «ՅումորFM» ռադիոկայանները, «Աֆիշա» հանդեսը:

Ակոպովը նախկինում զբաղեցրել է այդ պաշտոնը, սակայն փետրվարին հրաժարական էր ներկայացրել: