Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 31-ին այցելել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանի հարավային հատվածի առաջնային գիծ եւ շնորհավորել զինծառայողներին Ամանորի եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահը նշել է, որ ամուր պահելով պետական սահմանը` մեր զինվորները ապահովում են նաեւ կայունությունն ու խաղաղությունն ամբողջ տարածաշրջանում:
Երկրի ղեկավարին ուղեկցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:




























