Նիգերիայի հյուսիս-արեւելքում առնվազն 26 մարդ է զոհվել, եւս երեքը վիրավորվել են երկու ինքնաշեն պայթուցիկ սարքերի պայթյունի հետեւանքով։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի բնակիչներին։
Միջադեպը տեղի է ունեցել Բորնո նահանգում, որտեղ երկար տարիներ ակտիվ են ծայրահեղական խմբավորումները, այդ թվում՝ «Բոկո Հարամը»։
Պայթած մեքենաները շարժվում էին այն մայրուղով, որը միմյանց է կապում Ռան եւ Գամբորգու Նգալա բնակավայրերը։ Վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց։
Առայժմ ոչ ոք պայթյունի պատասխանատվությունը չի ստանձնել։





























