Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչության խաչմերուկում բախվել են «Կամազ», «Mercedes», «Ford Transit», «Opel» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով «Կամազ»-ը, որը հաշվառված է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատի հաշվեկշռում, կողաշրջվել է: Վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիների և օպերատիվորեն ժամանած Գյումրու շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են հիվանդանոցներ:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից 1-ը գիտակցության չգալով մահացել է:

Կայքի տեղեկություններով՝ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Հարություն Զ-ն է: