Ապրիլի 30-ին հանրապետության տարբեր վայրերում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ հարավարեւմտյան քամու ուժգնացում 18-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +20+22։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +13+17,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +12+16,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +17+20,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +12+16,
Լոռիում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +13+16,
Տավուշում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +17+20,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +12+16,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+6+10, ցերեկը՝ +18+21,
Արարատում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +20+23,
Արմավիրում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +20+23,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +11+14,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +20+23,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +20+24,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +13+17։





























