Ռուսաստանյան ընդդիմությունը դեկտեմբերի 31-ին փորձ է ձեռնարկել չարտոնված հանրահավաք անցկացնել Մոսկվայի Տրիումֆալ հրապարակում` ի պաշտպանություն ՌԴ Սահմանադրության 31-րդ հոդվածի:
Ինչպես հաղորդում է RBC-ն, իրավապահները շրջապատել են հրապարակը, փակել մետաղական արգելապատնեշներով եւ դուրս են մղում հավաքվածներին: Այս պահին հայտնի է առնվազն 10 ձերբակալվածների մասին, այդ թվում` «Այլ Ռուսաստան» ընդդիմադիր շարժման առաջնորդ Էդուարդ Լիմոնովին:
«Էխո Մոսկվին» նկատում է, որ ոստիկանները բարձրախոսներով խնդրում են մարդկանց հեռանալ եւ չհավաքվել:
Ձերբակալություններ են Սանկտ-Պետերբուրգում: Չարտոնված հանրահավաքի համար ձերբակալվել է 10 մարդ:




























