Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում սադրանք են իրականացրել Ռուսաստանի դիվանագիտական առաքելության նկատմամբ: Ինչպես հայտնում է Վեստի.ru-ն, երեկոյան Ռուսաստանի դեսպանատան տարածք հզոր ճայթռուկ են նետել:
Արկածի արդյունքում ոչ ոք չի տուժել: Ալբանիայում Ռուսաստանի դեսպանը Լեոնիդ Աբրամովը համապատասխան նոտա է հղել Ալբանիայի ԱԳՆ: Ոստիկանությունը որոնում է չարագործներին:




























