ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա չորեքշաբթի՝ ապրիլի 30-ին, ժամը 11:00-ին:  Այս մասին NEWS.am-ին հայտնեցին կառավարությունից:

Նշենք, որ սովորաբար կառավարության նիստերը տեղի են ունենում հինգշաբթի օրերին, սակայն քանի որ հինգշաբթի մայիսի 1-ն է՝ ոչ աշխտանքային օր, նիստի օրը փոխվել է:

Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստը եւս հինգշաբթի չէր կայացել, քանի որ նախորդ հինգշաբթի էլ ապրիլի 24-ն էր: