Աֆղանստանում ականի պայթյունից հերթական վրացի զինվորն է մահացել` կապրալ Բեսիկ Նինիաշվիլին:
Ինչպես հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն, Նինիաշվիլին ռազմական ծառայության մեջ էր 2007 թվականից: Այս ընթացքում նա պարգեւատրվել է պատվոգրով եւ մեդալներով:
Ներկայումս Աֆղանստանում են գտնվում մոտ հազար վրացի զինվորներ: Վրացական զորակազմը Աֆղանստանում է 2009-ից եւ այս ընթացքում 10-ից ավելի զոհ է տվել:




























