Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մայիսի 7-ին կմեկնի Ադրբեջան, հաղորդում է Times of Israel-ը՝ հղում անելով Նեթանյահուի գրասենյակին։

Նա կվերադառնա մայիսի 11-ին՝ հրեական շաբաթը արտասահմանում անցկացնելուց հետո, ինչպես գրեթե միշտ անում է պաշտոնական այցելությունների ժամանակ, ասվում է հայտարարության մեջ։

Մայիսի 8-ին Նեթանյահուն կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և հրեական համայնքի անդամների հետ։

Ադրբեջանը Հաագայի Միջազգային քրեական դատարանի կողմ չէ, ուստի Նեթանյահուի ձերբակալության վտանգ չկա, գրում են իսրայելական լրատվամիջոցները։