Արգենտինայի հյուսիսում` մայրաքաղաք Բուենոս-Այրեսից 1,7 հազար կմ հեռավորությա վրա 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», ցնցումը զգացվել է Երեւանի ժամանակով ժամը 20:15-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բոլիվիայի սահմանից ոչ հեռու, Սալտա նահանգում: Օջախի հիպոկենտրոնը գտնվել է 22 կմ խորության տակ: Զոհերի, տուժածների կամ ավիրածությունների մասին տեղեկություններ դեռ չկան:




























