Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ավտոշարասյունը երեքշաբթի երեկոյան ավտովթարի է ենթարկվել Երուսաղեմում տեղակայված նրա գրասենյակի մոտ, գրում է The Jerusalem Post-ը։
Ավտոշարասյան մեջ գտնվող ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Հիշատակի օրվա արարողությունից դուրս եկող մոտոցիկլավարին։
Հայտնի չէ՝ արդյոք Իսրայելի վարչապետն այդ պահին ավտոմեքենայո՞ւմ է եղել, թե՞ոչ։
Ըստ United Hatzalah-ի՝ 17-ամյա մոտոցիկլավար տղան, միջին ծանրության վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։




























